Բուքմեյքերները գնահատում են ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հավանականությունը 90%
Բուքմեյքերները համարում են, որ Մեծ Բրիտանիան այսօր երկրում ընթացող հանրաքվեի արդյունքում կմնա ԵՄ կազմում և դեպքերի նման զարգացման հավանականությունը գնահատում են 90%, հաղորդում է Բլումբերգը։
Իռլանդիայի խոշորագույն բուքմեյքեր Paddy Power Betfair Plc-ը հայտարարել է, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հավանականությունը 92% է գնահատվում։ Երեկ հավանականությունը գնահատվում էր 77%։ Այլ ընկերություններ ևս տալիս են մոտավորապես նմանատիպ գնահատականներ, հավելել է գործակալությունը։
Betfair-ի վերլուծաբան Նաոմի Թոթենի խոսքով՝ խաղադրույքների մեծ մասն արվել է ի նպատս ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն։
Հիշեցնենք, որ քվեարկության ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 07.00-ին։ Բրիտանացիների առաջ խնդիր է դրված որոշել սեփական երկրի զարգացման վեկտորը։ Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 22.00-ին, իսկ առաջին տվյալները կհրապարակվեն 02.00-ին։