Մենեզը, ամենայն հավանականությամբ, կլքի Միլանը
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ժերեմի Մենեզը, ամենայն հավանականությամբ, կլքի իր թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Կարծում եմ, որ նա, ըստ ամենայնի, կլքի թիմը: Մենք մեր ապագայի մասին որոշումներ կկայացնենք ավելի ուշ»,- Մենեզի գործակալի խոսքերն է մեջբերում Europe1-ը:
Ավարտված մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 16 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: