Արսենալի նախկին ֆուտբոլիստը պայմանավորվել է Մանչեսթեր Սիթիի հետ
Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան, ով գարնանն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մարզրական շտաբ մտնելու հարցում:
«Daily Mail»-ը տեղեկացնում է, որ 34-ամյա կատալոնացին համաձայնել է մարզչական կարիերան սկսել իր հայրենակցի գլխավորությամբ:
«Զինագործներն» Արտետային առաջարկել են որպես ակադեմիայի մարզիչ մնալ ակումբում, որովհետև կարծում են, որ նա մարզիչ դառնալու հիանալի նախադրյալներ ունի: Սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը, այնպես ինչպես «Տոտենհեմում» Մաուրիսիո Պոչետինոյի շտաբին միանալու տարբերակը:
Նշվում է, որ գործարքն արդեն համաձայնեցված է և մոտակա ժամանակահատվածում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: