Հայտնի է դերասան Անտոն Յելչինի մահվան պատճառը
Դերասան Անտոն Յելչինի մահվան պատճառ է հանդիսացել բութ առարկայի ազդեցությամբ ասֆիքսիան (շնչառության խանգարում). այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով «NBC News» պարբերականին։ Նշվում է, որ նրա մահվան հետաքննությունը կարող է մի քանի ամիս տևել։ Ոստիկանները ներկա դրությամբ 27-ամյա Յելչինի մահը համարում են դժբախտ պատահար։
«NBC News»-ի աղբյուրները պարզել են, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան, որը դերասանին սեղմել է մետաղյա դարպասներին, եղել է այն ավտոմեքենաներից մեկը, որ «Fiat Chrysler» ընկերությունը որոշել է շուկայից հեռացնել։ Մեքենաշինական ընկերությունը խոստացել է պատահարի իր հետաքննությունն անցկացնել։
Դերասանը մահացել է հունիսի 19-ին Կալիֆորնիայում՝ իր տան մոտ։ Նա հայտնի է «Startrack» սերիալից, ինչպես նաև «Alpha Dog», «Terminator Salvation» ու «New York, I love you» ֆիլմերով։