Վ. Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական հարցերը, հայտնում է Կրեմլի մամուլի-ծառայությունը:
«Քննարկվել են նաև պաղեստինա-իսրայելական հարցի կարգավորման հիմնական ուղղությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ քննարկվել են ռուս-իսրայելական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հարցերը` հունիսի 7-ին Նեթանյահուի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների հիման վրա:
Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ: Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը: