Լիտվայում կրկին զորակոչ կանցկացվի
Լիտվայում մշտական հիմունքներով սահմանվել է զինված ուժերում զինվորական ծառայություն: Համապատասխան օրենքը, որն ավելի վաղ ընդունել է խորհրդարանը, ստորագրել է հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, գորւմ է meduza.io-ն:
Նախագահի այդ նույն հրամանով Լիտվայում սահմանվում է զինված ուժերի խառը մոդել, երբ բանակում ծառայում են ինչպես պրոֆեսիոնալ զինվորականները, այնպես էլ նորակոչիկները:
Ամեն տարի Լիտվայում բանակում ծառայության է նախատեսվում կանչել 3,5-ից 4 հազար մարդու:
Լիտվայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ բանակում ծառայելու ցանկություն է արտահայտել մոտ 3,8 հազար մարդ: