Համշիկ. 1/8 եզրափակչում կնախընտրեմ հանդիպել Գերմանիայի, ոչ թե Իսպանիայի հետ
Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը պատմել է, թե Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում ինչ մրցակցի կցանկանար հանդիպել:
Խմբում երրորդ տեղը զբաղեցրած սլովակները փլեյ-օֆֆում կարող են հանդիպել Գերմանիային կամ Իսպանիային, եթե վերջիններս առաջին տեղը զբաղեցնեն իրենց խմբերում:
«Բարդ ընտրություն է: Իսպանիան չափազանց ուժեղ էր, այդ պատճառով կընտրեի գերմանացիներին»,- Համշիկի խոսքը մեջբերում է «EFE»-ն: