Ալաշկերտի հնարավոր մրցակիցն Ավստրիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում
Թբիլիսիի «Դինամոն» ուղեւորվել է Ավստրիա,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վրացական ակումբը Սանկտ-Յոհան քաղաքում սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-ին փուլի հանդիպումներին:
«Ալաշկերտը» ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում կմրցի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին փուլը հաղթահարելու դեպքում Աբրահամ Խաշմանյանի սաներն ուժերը կչափեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 28/29-ին և հուլիսի 5/6-ին, իսկ երկրորդ փուլինը` հուլիսի 12/13-ին և 19/20-ին: