Ադրբեջանը «սև ցուցակում» է ներառել ռուս քաղաքագետ Սատանովսկուն` ԼՂ այցելելու համար
Ադրբեջանը «սև ցուցակում» է ներառել ռուս արևելագետ և քաղաքագետ Եվգենի Սատանովսկուն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիքմեթ Գաջիևը:
«Եվգենի Յանովիչ Սատանովսկու անունը, անօրինական, առանց պաշտոնական Բաքվին տեղեկացնելու, ադրբեջանական շրջափակված տարածքներ մտնելու համար ավտոմատ կերպով ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Նրա այցն անօրինական է, իր այցով նա խախտել է Ադրբեջանի Պետական սահմանի մասին օրենքը և Միգրացիոն օրենսգրքի պահանջները»,- ասել է Գաջիևը:
Բաքուն 2013-ին հրապարակել է արտասահմանցիների «սև ցուցակում», ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելված է: