Puma. Որոշ խաղաշապիկների արտադրման ընթացքում օգտագործվել են վնասված մանրաթելեր
Սպորտային մարզահագուստներ արտադրող Puma-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:
«Մենք անհապաղ սկսեցինք ուսումնասիրել Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպման ընթացքում պատռված խաղաշապիկները:
Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ խաղաշապիկներից մի քանիսն արտադրվել էին վնասված մանրաթելերից, որոնք թուլացրել էին ընդհանուր կտորի ամրությունը:
Ստուգվել են նաեւ մյուս հավաքականների խաղաշապիկները: Վստահեցնում ենք, որ այլեւս նման բան չի կրկնվի: Ցանկանում ենք ներողություն խնդրել Շվեյցարիայի ֆուտբոլի Ֆեդերացիայից եւ թիմի ֆուտբոլիստներից»,- գրված է Puma-ի պաշտոնական կայքում: