Սիրիայում 5 տարվա ընթացքում ավելի քան 700 բուժաշխատող է մահացել
Սիրիական հակամարտության 5 տարիների ընթացքում երկրի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 700 բուժաշխատող է մահացել, գրում է Интерфакс-ը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի` Սիրիայում իրավիճակի հետաքննությունն իրականացնող անկախ հանձնաժողովը:
«Ավելի քան 700 բժիշկներ և բուժաշխատողներ են մահացել հակամարտության սկզբից ի վեր` հիվանդանոցների ուղղությամբ հարվածների արդյունքում»,- հայտնել է հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրուն:
Նրա խոսքով, հիվանդանոցների և բուժհաստատությունների վրա զանգվածային հարձակումները Սիրիայի ամբողջ տարածքում «հանգեցրել են մեծ թվով մահերի քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` այդքան անհրաժեշտ բժիշկների»: