ԱՄՆ-ն մտադիր է 9 մլրդ դոլար հատկացնել Աֆղանստանին` անվտանգությունն ապահովելու համար
ԱՄՆ-ն մտադիր է 2018-2020թթ. 9 մլրդ դոլար հատկացնել Աֆղանստանին անվտանգության ապահովման համար, հայտնել է Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Օլսոնը:
«Մենք մտադիր ենք 3-ական մլրդ դոլար հատկացնել 2018-2020թթ.` Աֆղանստանի ազգային անվտանգության աջակցության համար»,- հայտարարել է Օլսոնը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է նաև Կոնգրեսից տարեկան ևս 1-ական մլրդ դոլար խնդրել` Աֆղանստանին տնտեսական աջակցություն ցուցաբերելու համար, փոխանցում է РИА Новости-ն: