Շտորկ. Մեկնարկից առաջ Պորտուգալիան համարվում էր խմբի ֆավորիտը
Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնդ Շտորկը Եվրոպայի 2016թ. առաջնության F խմբի վերջին տուրի Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Բոլորը միշտ հարցնում են Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ինձ թվում է, որ չպետք է մտածել միայն մեկ ֆուտբոլիստի մասին: Պետք է կենտրոնացված լինենք առաջիկա խաղի վրա:
Եվրո-2016-ից առաջ Պորտուգալիայի ընտրանին համարվում էր խմբի ֆավորիտը եւ մենք շարունակում ենք նրանց հարգել որպես մրցակից: Ամեն դեպքում, մենք պարտավոր ենք ուրախացնել մեր երկրպագուներին»,- Շտորկի խոսքերն է մեջբերում Р-Спорт-ը: