Եվրո-2016. Գերմանիան բավարարվեց նվազագույն հաշվով տարած հաղթանակով (տեսանյութ)
Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի վերջին տուրում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց Գերմանիայի ընտրանուն:
Հանդիպումն ընթացավ նոմինալ հյուրերի մեծ առավելությամբ: 8-րդ րոպեին գերմանացիների հարձակվող Թոմաս Մյուլերի հարվածից հետո փայլուն գործեց Հյուսիսային Իռլանդիայի դարպասապահ Մայքլ Մակգովերնը:
12-րդ րոպեին Մարիո Գյոտցեն մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: 27-րդ րոպեին Մյուլերի հերթական գրոհից հետո գնդակը հետ մղվեց մրցակցի դարպասաձողից:
30-րդ րոպեին Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին չկարողացավ փրկվել վերահաս գոլից: Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո Մակգովերնի պաշտպանած դարպասը գրավեց Մարիո Գոմեսը:
Երկրորդ խաղակեսում գոլային հնարավորություններ կորցրեց Մարիո Գյոտցեն: 59-րդ րոպեին Սամի Խեդիրայի հարվածը հետ մղվեց Մակգովերնի կողմից: 82-րդ րոպեին կրկին աչքի ընկավ նոմինալ տանտերերի դարպասապահը, ով հրաշալի կերպով հեռացրեց գնդակը Մարիո Գոմեսի գլխի հարվածից հետո:
Այսպիսով, Յոահիմ Լյովի սաները բավարարվեցին նվազագույն հաշվով տարած հաղթանակով եւ C խմբում գրավեցին առաջին հորիզոնականը:
Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.
Հյուսիսային Իռլանդիա - Մակգովերն, Հյուզ, Կետկարտ, Մակաուլի, Ջ. Էվանս, Կ. Էվանս, Մակնեյր, Դեւիս, Ուորդ, Դալաս, Վաշինգտոն
Գերմանիա - Նոյեր, Կիմիխ, Բոատենգ, Հումելս, Հեկտոր, Խեդիրա, Կրոս, Մյուլեր, Օզիլ, Գյոտցե, Գոմես
Հյուսիսային Իռլանդիա-Գերմանիա՝ 0:1
Գոլը՝ Գոմես (30)