Արտաշատի իր բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 21-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել են Ծ. Ս.-ի (1936 թ. ծնված) դին:
Փրկարարները Ծ.Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության մեքենային: