Եվրո-2016. Բլաշչիկովսկու գոլը հաղթանակ է պարգեւում լեհերին (տեսանյութ)
Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի վերջին տուրում Ուկրաինայի ընտրանին «Վելոդրոմ» մարզադաշտում ընդունեց Լեհաստանի հավաքականին:
Առաջին խաղակեսը սկսվեց լեհերի առավելությամբ եւ արդեն 4-րդ րոպեին Միլիկը կարողացավ լավ փոխանցում կատարել Ռոբերտ Լեվանդովսկուն, ով նպաստավոր դիրքից վրիպեց:
Ուկրաինան աստիճանաբար հավասարեցրեց խաղը եւ 10-րդ րոպեին մոտ էր հաջողությանը, սակայն Զոզուլյայի հարվածից հետո պաշտպանը կարողացավ փակել դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը:
Ակտիվ մեկնարկից հետո առաջին խաղակեսում նոր իրական պահեր չգրանցվեցին:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Լեհերի կազմում աչքի ընկավ Յակուբ Բլաշչիկովսկին, ով Արկադիուշ Միլիկի հրաշալի փոխանցումից հետո գրավեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը:
Խաղի վերջնամասում Ուկրաինայի ընտրանին փորձեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն ապարդյուն: Այսպիսով, Լեհաստանի ընտրանին վաստակեց 7 միավոր եւ դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ:
Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.
Ուկրաինա - Պյատով, Խաչերիդի, Բուտկո, Ֆեդեցկի, Կուչեր, Ստեպանենկո, Զոզուլյա, Զինչենկո, Յարմոլենկո, Ռոտան, Կոնոպլյանկա
Լեհաստան - Ֆաբիանսկի, Պազդան, Ենջեյչիկ, Ցիոնեկ, Յոդլովեց, Կրիխովյակ, Գլիկ, Զելինսկի, Կապուստկա, Միլիկ, Լեւանդովսկի
Ուկրաինա-Լեհաստան՝ 0:1
Գոլը՝ Բլաշչիկովսկի (54)