Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում սեփական Օլիմպիական խաղերն անցկացնել
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում անցկացնել տարածաշրջանային եվրոպական օլիմպիական խաղեր, եթե ռուս մարզիկներն իրավունք չստանան մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին, հայտնում է ТАСС գործակալությունը։
«Շատ մարզիկներ, որոնք տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենա մեկնելու Բրազիլիա, կարող են գալ Մոսկվա կամ Սոչի, և մենք նույն օգոստոսին կանցկացնենք տարածաշրջանային եվրոպական Օլիմպիական խաղեր», - հայտարարել է Ժիրինովսկին։
Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային մարզական ֆեդերացիաների առաջնորդները հունիսի 21-ին մասնակցություն են ունենալու Լոզանի գագաթնաժոովին, որտեղ քննարկվելու է ռուս մարզիկներին 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու հարցը։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ բարձրացվելու է նաև Ռուսաստանի ողջ հավաքականին թույլ չտալու հարցը։
2016 թվականի Օլիմպիադան անցկացվելու է օգոստոսի 5-21-ը, Ռիո դե Ժանեյրոյում։