Յուվենտուսը հաստատել է. Մորատան վերադառնում է Ռեալ
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ամռանը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»:
Իսպանական ակումբը կօգտվի 23-ամյա ֆուտբոլիստին 30 մլն եվրոյով վերադարձնելու իրավունքից:
«Ռեալը» կօգտվի նրան վերադարձնելու հնարավորությունից: Մորատան կհեռանա Թուրինից ու կվերադառնա Իսպանիա: Հետո կտեսնենք, թե արդյոք մեզ կհաջողվի ձեռք բերել նրա տրանսֆերը»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: