Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները կոչ են արել բրիտանացիներին քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին
Միացյալ Թագավորության ամենահայտնի ու ազդեցիկ զույգերից Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները երկրի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով վճռորոշ հանրաքվեից առաջ դիմել են շարքային բրիտանացիներին` կոչ անելով նրանց քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում Բեքհեմներն ընդգծել են, որ «շարքային քաղաքացիները պետք է մտածեն իրենց երեխաների ապագայի մասին ու դուրս չգան ԵՄ-ից»:
«Մեր երկիրը պետք է դիմակայի արտաքին աշխարհի բարդ մարտահրավերներին իր դաշնակիցների հետ միասին, այլ ոչ մենակ: Բայց անկախ հանրաքվեի արդյունքներից` վստահ եմ, որ երկիրս առաջվա պես հզոր է մնալու»,-գրել է հայտնի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «բրեքզիթի» հարցով հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կայանալու է հունիսի 23-ին: