Մեքսիկայի Վերակրուս նահանգում «Դանիել» փոթորիկի պատճառով ամենաբարձր մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ուժերը արտակարգ իրավիճակի «կարմիր» մակարդակ են հայտարարել երկրի արևելյան Վերակրուս նահանգին մոտեցող «Դանիել» փոթորկի պատճառով։
Քամու արագությունը հասնում է 30,5մ/վ-ի։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակ էր հայտարարվել ևս ինը շրջաններում։
Նախատեսվում է, որ «Դանիելի» ամենաուժեղ հարվածը բաժին կհասնի Վերակրուսի հյուսիսին։
Հիշեցնենք, որ 2015թ-ի հոկտեմբերին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին է հասել հինգերորդ մակարդակի «Պատրիսիա» փոթորիկը, որը հետազոտությունների պատմության ընթացքում ամենաուժեղ փոթորիկիներից մեկն էր։