Լաս-Վեգասում ձերբակալված բրիտանացին մեկ տարի նախապատրաստվել էր Թրամփի դեմ մահափորձին
Լաս-Վեգասում Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հավաքի ժամանակ ձերբակալվածը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ով հայտարարել է, թե մոտ մեկ տարի է, ինչ մահափորձ էր նախապատրաստում քաղաքական գործչի դեմ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով դատարանում նրա տված վկայությանը։
Մայքլ Սենդֆորդը ձերբակալվել էր շաբաթ՝ հունիսի 18-ին, երբ փորձել էր Թրամփի հավաքի ժամանակ խլել ոստիկանության աշխատակցի զենքը։ Ձերբակալությունից հետո տղամարդը հաղորդել է, որ Լաս-Վեգաս է ժամանել Կալիֆորնիայից, որպեսզի մահափորձ իրականացնի Թրամփի դեմ։ Սենդֆորդն արդեն 18 ամիս շարունակ բնակվում էր ԱՄՆ-ում։
Դատարանի ներկայացրած փաստաթղթերում նշվում է, որ Սթենդֆորդն արդեն մեկ տարի է, ինչ մահափորձ էր ցանկանում իրականացնել, սակայն հարմար պահի էր սպասում։