Հոլիվուդյան դերասան Ելչինի մահվան հետաքննությանը միացել են ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները
ԱՄՆ-ի մայրուղիների դաշնային անվտանգության ազգային վարչությունը միացել է հոլիվուդյան դերասան Անտոն Ելչինի մահվան հանգամանքների հետաքննության գործին։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել է АР գործակալությունը։
Ինչպես հայտարարել են վարչության ներկայացուցիչները՝ նրանք սեփական հետաքննությունը կիրականացնեն տեղի ունեցածի կապակցությամբ՝ անընդհատ կապի մեջ գտնվելով Լոս-Անջելեսի իրավապահ մարմինների ներկայացուցիչների և Fiat Chrysler ընկերության հետ։ Վերջինս հայտարարել էր, որ սեփական հետաքննությունը կանցկացնի և դեռ վաղ է քննարկել այն հանգամանքները, որոնք բերել են դերասանի մահվանը։
27-ամյա Ելչինը մահացել է շաբաթ երեկոյան Լոս-Անջելեսի իր տան մոտ, քանի որ նրան վրաերթի էր ենթարկել սեփական Jeep Grand Cherokee ավտոմեքենան։ Դերասանի ընկերները նրա մարմինը հայտնաբերել են մեքենայի և դարպասին ամրացված աղյուսե փոստարկղի միջև: