Tesla Model S-ը «լողում է» Ղազախստանի թունելներից մեկում. Էլոն Մասկը տեսանյութ է հրապարակել
Tesla Motors ընկերության տնօրեն Էլոն Մասկը պնդում է, որ Model S ավտոմեքենան «բավականին լավ է լողում և կկարողանա կարճ ժամանակահատվածով վերածվել նավակի»:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` Մասկը տվյալ գրառումը կատարել է Twitter-ում` կից տեսանյութ տեղադրելով, որում պատկերվում է, թե ինչպես է Model S-ը անցնում ջրով լցված թունելի միջով Ղազախստանում: Պտտվող անիվները կարող են ապահովել այն ուժը, որն անհրաժեշտ է մեքենային նման իրավիճակներում:
Մասկն ընդգծել է, որ Model S-ի մարտկոցային բլոկը և քարշակային համակարգը զմռսված են, ինչի շնորհիվ դրանք ջրակայուն են դառնում: Սակայն նա դեռ խորհուրդ չի տալիս ջրում փորձարկել Model S-ի հնարավորությունները: