Բորուսիան մերժել է 25 մլն եվրոյով Մխիթարյանին վաճառելու առաջարկը
Դորտմունդի «Բորուսիան» մերժել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը,- տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին:
Մանչեսթերցիները 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 25 մլն եվրո: Իր հերթին դորտմունդցիներն ակնկալում են Հենրիխի վաճառքից ստանալ 40 մլն եվրո:
Հաղորդվում է, որ «Բորուսիան» որպես փոխարինող Մխիթարյանին դիտարկում է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի թեկնածությունը: