Իսլամական աշխարհի մեր գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը հակասում է ԱՄՆ շահերին. Ջո Բայդեն
Ամերիկյան արժեքներից հրաժարվելու և իսլամական աշխարհում և Լատինական Ամերիկայում գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը հակասում է ԱՄՆ-ի ազգային շահերին:
РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը` Վաշինգտոնում անցկացված անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում:
«Եթե մենք խափանենք մեր ամենակարևոր հարաբերությունները… եթե մենք մոռանանք, թե ով ենք մենք, սկսենք դավաճանել ինքներս մեզ և անհանդուրժող լինենք, կարծում եմ` կկորցնենք այն բոլոր ձեռքբերումներն ու հնարավորությունները, որ ունենք այսօր», - ասել է Բայդենը:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ոչ ճիշտ ընտրությունը և հարաբերություններում ստեղծված լարումը, այդ թվում Լատինական Ամերիկայի և մուսուլմանական աշխարհի գործընկերների հետ, վնաս են հասցնում ԱՄՆ-ի ազգային շահերին: