Եվրո-2016. Ուելսը ջախջախեց Ռուսաստանին եւ դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)
Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի վերջին տուրում Ռուսաստանի ընտրանին «Մունիսիպալ» մարզադաշտում ընդունեց Ուելսի հավաքականին:
Հանդիպման հենց մեկնարկից Ուելսի ընտրանու ֆուտբոլիստներն առաջ նետվեցին եւ արագորեն հասան հաջողության. 11-րդ րոպեին Ջո Ալենի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին:
20-րդ րոպեին Նիլ Թեյլորը մոտ տարածությունից կրկնապատկեց խաղի հաշիվը: 27-րդ րոպեին գործի անցավ Ուելսի ընտրանու դարպասապահ Ուեյն Հենեսին, ով ռուսների հարձակվող Արտյոմ Ձյուբայի հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց:
40-րդ րոպեին փայլուն գործեց նաեւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, ով Գարեթ Բեյլի գեղեցիկ անցումից հետո կարողացավ կազմակերպված խաղ ցուցադրել եւ հեռացնել գնդակը:
Հաշիվը ջախջախիչ դարձավ 67-րդ րոպեին: Գեղեցիկ գոլով աչքի ընկավ Գարեթ Բեյլը՝ միանձնյա գլխավորելով լավագույն ռմբարկուների աղյուսակը: Այսպիսով, այս խաղից հետո Ուելսի ընտրանին վաստակեց 5 միավոր եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.
Ռուսաստան - Ակինֆեեւ, Սմոլնիկով, Իգնաշեւվիչ, Գլուշակով, Կոկորին, Սմոլով, Մամաեւ, Վ. Բերեզուցկի, Շիրոկով, Ձյուբա, Դ. Կոմբարով
Ուելս - Հենեսի, Գանտեր, Ն. Թեյլոր, Դեւիս, Չեսթեր, Է. Ուիլյամս, Ալեն, Ռեմսի, Բեյլ, Լեդլի, Վոուքս
Ռուսաստան-Ուելս՝ 0:3
Գոլերը՝ Ռեմսի (11), Թեյլոր (20), Բեյլ (67)