Լաս-Վեգասում ձերբակալված տղամարդը հայտարարել է, որ ցանկացել է սպանել Թրամփին
Լաս-Վեգասում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի աջակցության հավաքի ժամանակ ձերբակալված տղամարդը, ով փորձել էր խլել ոստիկանի զենքը, հայտարարել է, որ ցանկանում էր գնդակահարել Թրամփին, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել երիտասարդի դատարանում ներկայացված փաստաթղթերից։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ին կայացած հավաքի ժամանակ, որը Թրամփն անց է կացրել տեղի թատրոններից մեկում։ Թրամփի ելույթի ժամանակ 19-ամյա Մայքլ Սենդֆորդը մոտեցել է ոստիկանության աշխատակցին և զրույցի ընթացքում փորձել է խլել ոստիկանի զենքը։ Անկարգության խախտողին միանգամից ձերբակալել էին և հանձնել ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին։