ԱՄՆ-ի սենատը չի ընդունել զենքի վաճառքի խստացման օրենքում ուղղումները
ԱՄՆ-ի Սենատը արգելափակել է Դեմոկրատական կուսակցությունից ստացված ուղղումները՝ կապված համացանցում կամ զենքի խանութներում զենք գնել պատրաստվող անձանց տվյալների ստուգման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Ուղղումների ընդունման համար չի հերիքել 16 ձայն։
Փաստաթուղթը սենատին է ներկայացրել Դեմոկրատական կուսակցություն այն բանից հետո, երբ Օռլանդոյի գեյ-ակումբում կրակոցների հետևանքով 49 մարդ էր զոհվել, իսկ ավելի քան 50-ը վիրավոր էր։