Իբրահիմովիչը բաց է թողել Շվեդիայի ընտրանու այսօրվա մարզումը
Շվեդիայի ընտրանու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եւ կիսապաշտպան Կիմ Չելստրյոմը չեն մասնակցել այսօրվա մարզմանը,- տեղեկացնում է L'Equipe-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ մարզվել են անհատական ծրագրով:
Ամեն դեպքում, Շվեդիայի բժշկական շտաբը հուսով է, որ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել Եվրոպայի 2016թ. առաջնության երրորդ տուրի Բելգիայի ընտրանու դեմ հանդիպմանը: