Եվրո-2016. Ֆրանսիան դարձավ A խմբի հաղթող (տեսանյութ)
Եվրոպայի 2016թ. առաջնության A խմբի երրորդ տուրում Շվեյցարիայի ընտրանին «Պյեր-Մորուա» մարզադաշտում ընդունեց Ֆրանսիայի հավաքականին:
Հանդիպումն ընթացավ Ֆրանսիայի ընտրանու մեծ առավելությամբ: 13-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գլխի հարվածով կարող էր գրավել շվեյցարացիների դարպասը, սակայն մրցակցի դարպասապահ Յան Զոմերը փայլուն գործեց այդ դրվագում:
17-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Պոգբան, սակայն այս անգամ փայլուն անցումով: Մոտ 25 մետր տարածությունից ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
25-րդ րոպեին Լորան Կոսելնիի գլխի հարվածից հետո շվեյցարացի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը վտանգավոր գոտուց:
Երկրորդ խաղակեսում հրաշալի հնարավորություններ ուներ փոխարինման դուրս եկած Դիմիտրի Պայեն: Վերջինս նույնպես չկարողացավ օգտագործել գոլային պահերը: Այսպիսով, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Նշենք, որ Ֆրանսիան զբաղեցրեց A խմբի աղյուսակի առաջին, իսկ Շվեյցարիան՝ երկրորդ հորիզոնականը:
Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.
Շվեյցարիա – Յան Զոմեր, Ստեֆան Լիխշտայներ, Ֆաբիան Շեր, Յոհան Ջուրու, Ռիկարդո Ռոդրիգես, Վալոն, Բրահիմի, Գրանիտ Ջակա, Բլերիմ Ջեմայլի, Ադմիր Մեհմեդի, Ջերդան Շաքիրի, Բրիլ Էմբոլո
Ֆրանսիա – Ուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Պատրիս Էվրա, Մուսա Սիսոկո, Պոլ Պոգբա, Կինգսի Կոման, Անտուան Գրիզման, Անդրե Պյեր Ժինյակ
Հավելենք, որ վաղը՝ հունիսի 20-ին տեղի կունենան Ռուսաստան-Ուելս (Խումբ B, Երեւանի ժամանակով՝ 23:00-ին) եւ Սլովակիա-Անգլիա (23:00) Հանդիպումները:
Շվեյցարիա-Ֆրանսիա՝ 0:0