Փոքրիկ աղջնակը ժպտում է, երբ իրեն փաթաթում են հանգուցյալ հոր մոտոցիկլային ձեռնոցների մեջ (լուսանկարներ)
Մարդիկ հաճախ ասում են, որ երբ երեխաները ժպտում են քնի մեջ, դա նշանակում է, որ նրանք հրեշտակների են տեսնում երազում: Այս մասին հիշատակում է Boredpanda.com-ը` ներկայացնելով այս ուշագրավ պատմությունը:
Նորածին աղջնակի մայրը` լուսանկարչուհի Քիմ Սթոունը, հրապարակել է նորածին աղջնակի լուսանկարն ու մեկնաբանել, որ փոքրիկ Օբրին ժպտում է քնած ժամանակ, երբ իրեն փաթաթում են հոր մոտոցիկլային ձեռնոցների մեջ: Լուսանկարչուհին նշել է, որ ֆոտոշարքը պատկերել է փոքրիկի հոր` Էկտոր Ֆերերի պատվին, ով մահացել էր դստեր ծնվելուց մեկ ամիս անց:
Փոքրիկի մայրը` Քեյթրին Ուիլյամսը, պատմել է, որ իր փեսացուն շատ էր սիրում իր մոտոցիկլը և ծրագրում էր իրենց դստերը ընդգրկել ընտանեկան արշավներում, երբ մեծանա: Կնոջ խոսքով` Էկտորի կյանքը խլել է ծանոթներից մեկը մի միջադեպի ժամանակ, որը կապ չի ունեցել մոտոցիկլի կամ արշավների հետ: