Բրիտանացին որոշել է վրեժ լուծել իրեն դավաճանած կնոջից` eBay-ում վաճառքի հանելով նրա իրերը (լուսանկարներ)
Բարկացած ամուսինը համացանցում աճուրդի է հանում «իրեն դավաճանող կնոջ իրերը»: Բրիտանացին այս քայլին է գնացել, երբ կինն իրեն լքել է անհայտ սիրեկանի հետ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տղամարդը, ում անունը չի նշվում, eBay-ում գրանցված է Calibristeve անունով: Առցանց վաճառքի կայքում տղամարդը տեղադրել է իր կնոջ հագուստի, կոշիկների ու մեքենայի լուսանկարները` հավաքածուն նկարագրելով որպես «իմ նախկին դավաճանող կնոջը պատկանող իրերի հավաքածու»:
2004-ի արտադրության սև գույնի Smart ռոդսթերը տղամարդը վաճառքի է հանել 1320 ֆունտ ստերլինգով: Անգլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում տղամարդը հաստատել է իր պատմությունն ու նշել, որ դա լավագույն եղանակն է «դառնությունը դուրս թափելու համար»: