Տոկիոյի քաղաքապետը ցանկանում է հրաժաական տալ ֆինանսական սկանդալի պատճառով
Տոկիոյի քաղաքապետ Յոիտի Մասուձեոն ցանկություն է հայտնել հրաժարական տալ ֆինանսական անբարեխղճության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների հետևանքով, հաղորդում է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նախատեսվում է՝ համապատասխան դիմումը կներկայացվի չորեքշաբթի՝ օրվա առաջին կեսին։ Օրվա երկրորդ կեսին նշանակված է քաղաքապետին վստահության վերաբերյալ ասամբլեայի քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Տոկիոյի քաղաքապետի շուրջ սկսեց սկանդալ բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյան պետական ավտոմեքենայով ամեն օր մեկնում է իր քաղաքից դուրս գտնվող տուն։ Այնուհետև ջրի երես դուրս եկան ընտանեկան ճամփորդությունները, որոնք վճարվում էին նրա քաղաքական հիմնադրամից։
Երկուշաբթի Տոկիոյի օրենսդիր ասամբլեայում ելույթի ժամանակ Մասուձոեն խոստացել է վերադարձնել քաղաքապետի ողջ աշխատավարձը և խնդրել է թույլ տալ աշխատել մինչև սեպտեմբեր։