Փարիզի իշխանությունները սահմանափակել են ալկոհոլի վաճառքը Եվրո-2016-ի ընթացքում
Փարիզի ոստիկանապետը սահմանափակել է «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մերձակայքում ալկոհոլի վաճառքի քանակը այն օրերին, երբ ֆուտբոլային հանդիպում պետք է տեղի ունենա՝ հաղորդում է France Press-ը։
Նման որոշում է ընդունվել Մարսելում Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների հանդիպումից առաջ տեղի ունեցած անկարգություններից հետո։ Ավելի վաղ վաճառվող ալկոհոլի քանակը սահամանափակելու մասին օրենք էին սահմանել այն քաղաքներում, որտեղ ֆուտբոլային հանդիպումներ էին տեղի ունենում։
Նշվում է, որ Փարիզում ալկոհոլ չի վաճառվելու ֆուտբոլասերներին։ Սահմանվել է նաև ալկոհոլ չվաճառելու ժամանակացույց։