Վենեսուելայում մթերքների դեֆիցիտի դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է երկու մարդ
Վենեսուելայի Կումանա քաղաքում անկարգությունները, խանութների թալանը և մթերքների դեֆիցիտի դեմ ուղղված բողոքի ակցիան ամենաքիչը խլել է երկու մարդու կյանք, հայտարարել է պատգամավոր Միլագրոս Պասը։
«Մենք տեղեկություն ունենք Կուման քաղաքում երկու զոհի և ավելի քան 25 վիրավորի մասին։ Այդ զոհերն ու վիրավորները այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանք են, որոնց մասնակցել են սովորական թաղամասերի բնակիչներ»,- ասել է Պասը VivoPlay հեռուստաալիքի եթերում։
Նահանգի անվտանգության ուժերը դիմակայել են ակցիայի մասնակիցներին և թալանչիներին։ Ըստ պատգամավորի տվյալների՝ օրվա ընթացքում քաղաքում թալանվել են 69-78 առևտրային կետեր։ Դեռ Վենեսուելայի իշխանությունների կողմից սպանվածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։