Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի ափամերձ հատվածում, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.09-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Նոր Գվինեայի Էնարոտալ քաղաքից 194 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է եղել։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։