Air France-ի օդաչուները քառօրյա գործադուլ են սկսել
Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները հունիսի 11-ին քառօրյա գործադուլ են սկսել: Տարբեր տվյալների համաձայն` հետաձգվել է չվերթների 20-30 տոկոսը:
Ինչպես հայտնում է DW.com-ը` ավիաընկերությունից նշել են, որ առաջնահերթ կլինեն չվերթները դեպի այն քաղաքներ, որտեղ անցկացվում են «Եվրո-2016» Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները: Air France-ից հայտնել են նաև, որ չեղարկման կենթարկվեն չվերթների 80 տոկոսը:
Հունիսի 1-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել մի շարք նոր մեթոդների կիրառությունը, որոնք ուղղված են Air France-ի մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, գիշերային ժամերին թռիչքներ իրականացնող օդաչուներին տրվող հավելավճարը 50 տոկոսից կրճատվել է 10-ի:
Բացի այդ, ֆրանսիական արհմիությունները բողոքում են երկրի աշխատանքային օրենսդրության մեջ արված փոփոխությունների դեմ: Շարունակվում է տրանսպորտային միջոցների, նավթավերամշակող ընկերությունների, կոմունալ ծառայությունների աշխատակիցների գործադուլը: