Ռեալին ու Բարսելոնային հետաքրքրել է Լորյանի պաշտպանը
Ֆրանսիական «Լորյանի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան»,- տեղեկացնում է Sport.es-ը:
«Կապտանռնագույնների» ներկայացուցիչները երկու անգամ կապնվել են պորտուգալացու հետ, ով պետք է մրցակցություն ստեղծի Խորդի Ալբայի համար:
Գերմանիայում տեղեկացնում են, որ Դորտմունդի «Բորուսիան» 12 մլն եվրոյով համաձայնեցրել է պաշտպանի տրանսֆերը:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 34 խաղում Գերեյրոն խփել է երեք գոլ ու կատարել երկու արդյունավետ փոխանցում: