ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ քննարկում է միայն Սիրիայում հրադադարի պահպանման հարցը. Պենտագոն
Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի հետ երկխոսությանն աջակցում են միայն Սիրիայում անվտանգ թռիչքների և հրադադարի պահպանման հարցերում. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Կա հուշագիր՝ թռիչքների անվտանգության փոխըմբռնման մասին: Պետքարտուղարությունն առանձին քննարկում է հրադադարի պահպանման հարցը. բանակցություններն ուղղակի են:
Ցամաքում գործողությունները համակարգելու առումով դա տեղի չի ունենում: Եվ սա մեր դիրքորոշումն է: Եղել են խոսակցություններ՝ այն փոխելու մասին, սակայն այս պահին մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է Քուքը:
Պենտագոնի ներկայացուցիչն այդ կերպ արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերին այն մասին, որ ամերիկյան և ռուսական կողմերն «ամեն օր՝ երկու անգամ, տեղեկություն են փոխանակում ԻՊ-ի դեմ պայքարի պլանի հարցով»: