Թուրքիան չի հրաժարվի Միգրացիոն համաձայնագրից. Քուրթուլմուշ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ վերանայել Եվրամիության հետ Միգրացիոն համաձայնագիրը. տեղեկացնում է թուրքական Milliyet թերթի կայքը:
«Համաձայնագրի չեղարկում օրակարգում չկա, և մենք շարունակելու ենք անել աշխատանքի մեր մասը՝ հաջողության հասնելու համար»,-ասել է Քուրթուլմուշը:
Նա հայտարարել է, որ այժմ էլ ստանձնած պարտավորությունները կատարելու ԵՄ-ի հերթն է:
Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ Եվրամիությունը գործելու է «այդ համաձայնագրի համաձայն, քանի որ Թուրքիան շատ բան է արել դրա իրագործման համար»: