Tuttosport. Յուվենտուսն առաջարկ է կատարել Մխիթարյանին
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է փորձեր ձեռնարկել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ:
Tuttosport-ը հայտնում է, որ «ծեր սինյորան» 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Մխիթարյանը ցանկանում է ստանալ 6 միլիոն:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսից» զատ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 53 խաղի, որոնցում դարձել է 23 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: