Բավարիան 600 մլն եվրո է ներդնում ռուսաստանյան բիզնեսում` շրջանցելով պատժամիջոցները
Մյունխենում համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանում գերմանական ներդրումների մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ` ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 600 մլն եվրո:
Գործակալության աղբյուրի տվյալներով` Մյունխենում հունիսի 1-ին` Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, ներդրումային համաձայնագիր է ստորագրվել Կալուգայի մարզի նահանգապետ Անատոլի Արտամոնովի և «Կրոպոստան» ընկերության միջև: Ըստ համաձայնագրի` նախատեսվում է շրջանի տարածքում փայտե-օպտիկամանրաթելային վահանակների արտադրության ձեռնարկություն ստեղծել: Նախագիծը ենթադրում է 200 մլն եվրո ծավալով անմիջական ներդրումներ:
Միևնույն ժամանակ նմանօրինակ արտադրություն սկսելու մասին արձանագրություններ են ստորագրվել նաև Կալինինգրադի մարզի նահանգապետի և Բաշկորտոստանի Հանրապետության կառավարության փոխղեկավարի հետ: Այսպիսով` ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 600 մլն եվրո: