Ինտերը նոր տրանսֆեր է իրականացրել
Իտալական «Ինտերն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ֆեներբախչեի» պաշտպան Ջաներ Էրիկինի տրանսֆերի մասին:
Թուրքիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: Էրկինը «ներաձուրիի» հետ կնքել է 3 տարվա համաձայնագիր:
Ավելի վաղ պաշտպանը հանդես է եկել «Մանիսասփորի», Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Գալաթասարայի» կազմում: