Չափազանց լավն եմ Շվեդիայի առաջնության համար. Զլատան Իբրահիմովիչ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է տեղեկությունները շվեդական «Մալմյո» հնարավոր վերադարձի մասին:
«Ոչ, չափազանց լավն եմ Շվեդիայի առաջնության համար: Ինչ վերաբերում է տարբեր ասեկոսեների, մեծ հաճույքով կարդում եմ դրանց: Երբ ինձ դա ձանձրացնի, կասեմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի ավագի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: