Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի դեմ պայքարող ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել
Գիտնականները «շատ դրական քայլ են» կատարել քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որը կստիպի օրգանիզմի իմունային համակարգին ոչնչացնել ուռուցքները, ասես դրանք վիրուս լինեն: Փորձագետների վերլուծությունը ներկայացնում է The Independent-ը:
Հետազոտողների միջազգային թիմը նկարագրել է, թե ինչպես են իրենք նմուշ վերցրել քաղցկեղի գենետիկ ՌՆԹ կոդից, դրանք տեղադրել յուղի նանոմասնիկների մեջ, ապա ստացված խառնուրդը ներարկել հիվանդության զարգացած փուլում գտնվող երեք հիվանդների:
Հիվանդների իմունային համակարգն արձագանքել է T- բջիջների արտադրմամբ, որոնք նախատեսված են քաղցկեղային բջիջների վրա հարձակվելու համար:
Գերմանիայի Յոհանես Գութենբերգի համալսարանի գիտնականները պատվաստանյութը փորձարկվել է նաև մկների մոտ «ագրեսիվ զարգացող» քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարում:
Գիտնականների ղեկավարի խոսքով` նման պատվաստանյութն արագ և մատչելի է պատրաստման համար, որը կարող է հայտնաբերել ցանկացած քաղցկեղածին հակամարմին: