17-ամյա եգիպտուհին մահացել է ծիսակարգային թլպատության հետևանքով
Եգիպտոսի Սուեզ քաղաքի հիվանդանոցներից մեկում ծիսակարգային թլպատության հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
CNN-ի հաղորդմամբ` Մուսա անունով երիտասարդ աղջկա մահվան պատճառ են դարձել վիրահատական միջամտությունից հետո առաջ եկած բարդությունները:
Հեռուստաալիքի տվյալներով` կանացի սեռական օրգանների վիրահատության է ենթարկվել նաև Մուսայի երկվորյակ քույրը, բայց նրա մոտ վիրահատական միջամտությունը հետևանքներ չի թողել: Հաղորդվում է, որ աղջիկների մայրը բուժքույր է աշխատում այն հիվանդանոցում, որտեղ իրենք վիրահատվել են:
Եգիպտոսում շարունակվում են ծիսակարգային թլպատություններ իրականացնել` չնայած 2008-ին սահմանված արգելքին:
Աղբյուրի տվյալներով` 15-49 տարեկան ամուսացած եգիպտուհիների 92 տոկոսը նման վիրահատության է ենթարկվել: