Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի 150-ամյա եկեղեցի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում 2.6 մլն եվրոյով աճուրդի է հանվելու 1858թ. կառուցված մի եկեղեցի, որը գտնվում է Լոնդոնի արևելյան հատվածում:
Ինչպես նշում է euromag.ru-ն, Միացյալ Թագավորության ճարտարապետական հուշարձանների ցանկում ներառված 150-ամյա եկեղեցին նախկինում ևս հանվել էր աճուրդի, սակայն այն ժամանակ դրա համար պահանջվել էր շատ ավելի բարձր գին` 4 մլն եվրո:
Lot11 աճուրդի տան գործադիր տնօրեն Քևին Քաֆտերը պատմել է, որ չգիտի, թե գնվելուց հետո ինչ նպատակով է օգտագործվելու եկեղեցին:
«Ամեն դեպքում հուսով եմ, որ դրա ապագա տերը կպահպանի եկեղեցուն բնորոշ հմայքը», - ասել է Քաֆտերը: