Սիրիայի հյուսիսում ավիահարվածների հետևանքով 42 քաղաքացի է զոհվել. դիտորդ
Սիրիայում առնվազն 42 քաղաքացի, այդ թվում` 5 երեխա է զոհվել ռեժիմի, ռուսական և ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի` չորեքշաբթի հասցրած ավիահարվածների հետևանքով երկրի հյուսիսային շրջաններում:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, կառավարության ռեժիմի հասցրած ավիահարվածների հետևանքով 15 քաղաքացիական անձ է զոհվել Հալեպ նահանգում:
ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 6 քաղաքացի է զոհվել Հալեպի Մանբիժ քաղաքում և 10 մարդ Ռաքքայում: Երկու քաղաքներում էլ վերահսկողություն են հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: