Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Լեհաստանի իշխանությունները պատրաստ են արտահանել Ռոման Պոլանսկուն
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին կարող է արտահանձնվել ԱՄՆ Լեհաստանի գերագույն դատարանի կողմից համապատասխան հայցի բավարարման դեպքում, գրում է ТАСС-ը:
Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն: Երեքշաբթի օրը նա վճռաբեկման գանգատ է ուղարկել Գերագույն դատարան՝ հայտնի ռեժիսորի ԱՄՆ արտահանձնման անթույլատրելիության մասին ավելի վաղ կայացված որոշումը բողոքարկելու մտադրությամբ:
«Եթե դատարանը բավարարի հայցը, ես կկայացնեմ արտահանձնման մասին դրական որոշում»,- հայտարարել է Զյոբրոն:
Անցած տարվա հոկտեմբերին Պոլանսկին ձերբակալվել է Լեհաստանում: Նրա նկատմամբ սկսվել է դատավարություն ԱՄՆ-ին նրան արտահանձնելու հարցով: Կրակովի շրջանային դատարանը, սակայն, մերժել է արտահանձնումը:
ԱՄՆ-ում Պոլանսկին մեղադրվում է 1977 թվականին անչափահաս աղջկա բռնաբարության համար: