Բավարիայի կիսապաշտպանը կտեղափոխվի Բորուսիա
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»,- հաղորդում է «bild»-ը:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել ամառային տրանսֆերի վերաբերյալ: 25-ամյա ֆուտբոլիստը մյունխենցիների կազմը համալրել է «Այնտրախտից:
Ռոդեն Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դարձել մեկ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: